«ՅՈՒՆԻԹԻ» ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԵՎ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ Ընկերւթյունը մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարության հաստատություն է, որի նպատակն է անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կամ հաշտարարի կողմից վեճի արդարացի լուծումը` առանց անհարկի ձգձգումների և ծախսերի:


Արբիտրաժային և հաշտարարության գործընթացը հիմնվում է կողմերի արբիտրաժային և հաշտարարության համաձայնության, ինչպես նաև օրենքի հիման վրա, որը կարող է ամրագրվել ինչպես առանձին համաձայնագրով, այնպես էլ կողմերի քաղաքացիաիրավական (առևտրային) պայմանագրում` վերապահման տեսքով: